ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրահանձնաժողովը, չսպասելով հունվարի 26-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին, դրանք համարել է «ոչ ժողովրդավարական» և նոր պատժամիջոցներ խոստացել Մինսկի դեմ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիպերը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս ընտրությունները ժողովրդավարական չեն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրահանձնաժողովը «կշարունակի աջակցել» հակակառավարական ուժերին, որոնք ներկայումս հիմնականում տեղակայված են արտերկրում։ Նա հայտնել է, որ Եվրահանձնաժողովը 2020 թվականից ի վեր իրենց ֆինանսավորել է 170 միլիոն եվրոյով։

Հիփերը խոստացել է «շարունակել ճնշում գործադրել Բելառուսի վրա՝ ներառյալ նոր պատժամիջոցները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular