ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում թեև սահմանազատման-սահմանագծման գործընթացն ակտիվ փուլ չի մտել, այնուամենայնիվ, որոշակի աշխատանքներ տարվում են։ Տավուշի մարզից MediaHub-ին փոխանցեցին, որ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Ավելին, երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում է ստացել։

«Զինվորականների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելու նպատակով ականազերծում կատարելու ժամանակ, ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել։ Սակայն, ՊՆ-ն մինչ այս պահը ոչինչ չի հրապարակել այս մասին»,- ասաց Կարեն Ղազարյանը։ 

Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի հարակից գոտում Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Տավուշցի մեր զրուցակցի համոզմամբ՝ նոր սահմանի առկայությունն այդ գյուղերի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ 

«Մենք դեմ չենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»,- ավելացրեց նա։

Նշենք, որ MediaHub-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ  ՊՆ-ց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular