ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեկումնային տեխնոլոգիաներ չկան. «Ուրալվագոնզավոդ»–ի ինժեներները ոչ մի օգտակար բան չեն գտել գրավված Leopard 2A6 տանկի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուրալվագոնզավոդ»–ի մասնագետներն ուսումնասիրել են Leopard 2A6 տանկի բաղադրիչները, սարքավորումները և համակարգերը, բայց չեն գտել որևէ բեկումնային տեխնոլոգիա: Այս մասին գրել է ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևը, գրում է 1.ru–ն։

Leopard 2A6 աշտարակի և կորպուսի ճակատային ելուստի համարժեք դիմադրությունը կինետիկ և կուտակային արկերի նկատմամբ հասնում է ոչ ավելի, քան համապատասխանաբար 800, 850 և 1000-1200 մմ–երի: Դա մոտավորապես 1,1 - 1,15 անգամ զիջում է T-90M «Պրորիվ» տանկի նմանատիպ ցուցանիշներին և մոտավորապես հավասար է վաղ արտադրության T-90A տանկին:

Leopard 2A6-ը հագեցած է 120 մմ Rheinmetall տանկային հրանոթով (Rh120): Փորձագետն ուշադրություն է հրավիրել տանկի փոխանցման տուփի վրա, որը թույլ է տալիս հետընթաց շարժվել մինչև 31 կմ/ժ արագությամբ։ Դրա շնորհիվ այդ մարտական ​​մեքենան կարող է հեռանալ կրակային դիրքից՝ առանց հակառակորդի կողմը թեքելու իր ավելի խոցելի հետևի կորպուսի պրոյեկցիան։ HSWL-354/3 փոխանցման տուփը (Ռենկի կողմից) ունի նաև դիֆերենցիալ երկհոսքի ղեկային մեխանիզմ՝ հիդրոստատիկ փոխանցման տուփով:

Նշենք, որ ռազմական տեխնոլոգիայի զարգացումը անքակտելիորեն կապված է ռևերս–ինժիներինգի հետ (պատրաստի արտադրանքի մեխանիզմների ուսումնասիրություն հետագա պատճենման համար): ԽՍՀՄ-ում և Արևմուտքում ակտիվորեն է կիրառվում դա։

Օրինակ, պատերազմի ժամանակ գերմանացիները պատճենել են գրավված խորհրդային 120 մմ–ոց գնդային ականանետը՝ 1938 թվականի մոդելը (PM-38): Այն ստացել է Granatwerfer 42 անվանումը։ Կամ, օրինակ, շատ երկրներում խորհրդային և ռուսական Կալաշնիկով ինքնաձիգեր են արտադրվում են առանց լիցենզիայի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular