ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը նշել է, որ այդ գործիչներին վստահել չի կարելի, և ընտրություններն անվանել է ֆիկտիվ և ոչ ազատ։

Եվրամիությունը սպառնացել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել այն բանից հետո, երբ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել։

«Բելառուսում այսօրվա կեղծ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար», - կիրակի օրը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հետ համատեղ հայտարարության մեջ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քաջա Կալլասը։

«Բելառուսում մարդու իրավունքների անխիղճ և աննախադեպ ճնշումը, քաղաքական մասնակցության և անկախ լրատվամիջոցների հասանելիության սահմանափակումները զրկել են ընտրական գործընթացին ցանկացած լեգիտիմությունից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նրանք Բելառուսի կառավարությանը կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Մինսկում ԵՄ պատվիրակության աշխատակցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular