ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ակտիվացումը Ավինյանի սրտով չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագրին» մոտ կանգնած աղբյուրներով՝ Ավինյանը նեղ շրջապատում նվնվացել է, որ ընդդիմությունը քիչ էր պրոբլեմ ստեղծում իր համար տրանսպորտի հարցում, Նիկոլ Փաշինյանն էլ մտել է խաղի մեջ, իբր թե՝ քարոզելով տրանսպորտի թանկացման օգտին։ Փաշինյանի ակտիվացումը լուրջ հարված է հասցրել քաղաքապետարանի նախաձեռնությանը, քանի որ իր ցածր ու օրեցօր նվազող վարկանիշով գործող իշխանության ղեկավարը միայն վնաս է հասցնում գործին։

Դեռ Երևանի ավագանու ընտրություններին Ավինյանը ՔՊ-ում ասում էր, թե ընտրություններում իր ձախողման մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է Նիկոլ Փաշինյանը, որն ընտրություններից երկու օր առաջ էր մտել խաղի մեջ, Ավինյանին քարոզելու փոխարեն զգալի նվազեցրել էր նրա ձայները։

Մինչդեռ քաղաքապետի թեկնածուն ամեն ինչ անում էր ՔՊ-ից տարանջատվելու, ցածր վարկանիշից ձերբազատվելու համար, իսկ Փաշինյանի ներգրավումը միայն վնաս հասցրեց։ Հիմա էլ նույնը տրանսպորտի հետ է կապված լինելու, որքան գործադիրի ղեկավարը խառնվում է իր մերձավոր շրջապատի հետ, այնքան ցանկացած գործ ավելի է բարդանում։

Ավինյանի թիմում լուրջ կասկածներ կան, որ Փաշինյանը հատուկ է անում, որ ձախողի տրանսպորտային ռեֆորմը, իսկ ձախողումը կոտրի Ավինյանի վրա։ Լավ առիթ է Փաշինյանի համար, որ իրեն ուղղակիորեն չենթարկվողին դուրս մղի քաղաքականությունից։ 

Նարինե Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular