ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարագրի լրացման կարգը փոփոխվել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քաղաքացիների հարցադրումներին, տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածով ՊԵԿ նախագահին վերապահված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները սահմանելու լիազորություն։

Այս իրավասության շրջանակում ՊԵԿ նախագահի 300-Ն հրամանով սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի 60-Ն հրամանով։ Փոփոխություններն առնչվումն են նաև պարտադիր լրացման ենթակա միանվագ ստացված 300,000 դրամ և ավելի արժեքով գույքի կամ դրամական միջոցների մասին տվյալների ներառմանը:

ՊԵԿ նախագահի 20․01․2025թ․ թիվ 60-Ն հրամանը՝ https://new.arlis.am/hy/acts/55756 ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պաշտոնական հրապարակման համար։ Հրամանը պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ օրը կմտնի ուժի մեջ և ենթակա կլինի պարտադիր կիրառման։ Կոմիտեն պատրաստակամ է հետագայում ևս պատասխանել հայտարարագրման թեմայով քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular