Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել](/timthumb.php?src=disc/27-01-25/e404dfd311ba34073178c298a4e135d0.jpg&w=780)
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 145 հասցեում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղային հարկից ծուխ ու կրակ է նկատվում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում:
Այրվել է այնտեղ կուտակված շինարարական աղբը:
Բարեբախտաբար տուժածներ չկան: