ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՇՀԿ առաքելությունը Բելառուսի ընտրությունները ճանաչել է թափանցիկ և ժողովրդավարական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդական առաքելությունը Բելառուսի նախագահական ընտրությունները ճանաչում է որպես ժողովրդավարական և վստահելի։ Այս մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար, ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեքբաեւը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաքելությունը ճանաչում է անցած ընտրությունները որպես թափանցիկ, վստահելի և ժողովրդավարական»,- ասել է Երմեքբաևը մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, նախագահական ընտրությունները համապատասխանել են հանրապետության ընտրական օրենսդրության պահանջներին և երկրի միջազգային պարտավորություններին։

«Առաքելությունը չի արձանագրել ազգային օրենսդրության որևէ խախտում, որը կասկածի տակ կդնի ընտրությունների օրինականությունը և որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա»,  հավելել է ՇՀԿ գլխավոր քարտուղարը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular