ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ․ ՊԵԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝  սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ, հայտնում է ՀՀ ՊԵԿ–ը։

«Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․

«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր եւ գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։ 

Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։ 

Հորդորում ենք չբացել կցված հղումը` Ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով:

Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք հետևել բացառապես ՊԵԿ պաշտոնական լրահոսին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular