ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ երկրում ընթացող զանգվածային ցույցերի ֆոնին, գրում է euronews.com-ը։

«Իմ անվերապահ որոշումն է հրաժարական տալ»,- ասել է Վուչևիչը մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ հրաժարականն ուղղված է Սերբիայում լարվածության նվազեցմանը: Նա բոլորին «հորդորել է հանդարտեցնել կրքերը և վերադառնալ երկխոսության»:

Վուչևիչի հրաժարականը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Սերբիայի խորհրդարանը 30 օր ունի նոր կառավարություն ընտրելու կամ արտահերթ ընտրություններ նշանակելու համար։

Սերբիայում ցույցերը շարունակվում են նոյեմբերից, երբ Նովի Սադ քաղաքում վերանորոգված երկաթուղային կայարանում բետոնե հովանոց էր փլուզվեցլ՝ խլելով 15 մարդու կյանք: Ցուցարարները իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի համար և պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular