ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է խելագար լինեն` Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար. Աբբաս Արաքչի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին ասել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է խելագար լինեն, որպեսզի հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա, և հավելել է, որ դա «շատ լուրջ աղետ» կնշանակի տարածաշրջանի համար, գրում է Mehr-ը։

Այդ մասին Իրանի մայրաքաղաքում Sky News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը:

Նրա խոսքով՝ ցանկացած նման հարձակում պատասխան է ենթադրելու։

«Մենք հասկացրել ենք, որ ցանկացած հարձակում մեր միջուկային օբյեկտների վրա կհանգեցնի անհապաղ և վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք նման խելագարություն կանեն։ Դա իսկապես խենթություն է: Եվ դա ամբողջ տարածաշրջանը կներքաշի շատ լուրջ աղետի մեջ»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular