ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 30-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարզատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 30-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արսեն Ղուկասյանը։

Լսումներին կմասնակցի մոտ 15 ծնող, միևնույն ժամանակ, այն ծնողները, որոնք կցանկանան հետևել լսումներին՝ կարող են ներկա լինել՝ օթյակում։ Թե ինչ ակնկալիքներ ունեն լսումներից՝ Ղուկասյանը նշում է՝ հույսեր ունեն, բայց՝ «կապրենք՝ կտեսնենք»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խորհրդարանական լսումներին մասնակցելու մասին ընդդիմադիր պատգամավորներ էին մինչեւ այսօր տեղյակ չէին պահել, անգամ նրանք, որոնք նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամներ են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular