ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի, իսկ եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը»․ Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի, իսկ եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը»:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ։ Եվ բոլորը, կտեսնեք, դա տեղի կունենա շուտով,  կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ: ամեն ինչ կհատնվի իր տեղում»,- ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ խոսելով եվրոպական քաղաքական էլիտայի և ԱՄՆ նորընտիր նախագահի հարաբերությունների մասին։

Հարցազրույցից մի հատված հրապարակվել է Զարուբինի Telegram ալիքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular