ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պատրաստ է ընդունել ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին․ Ֆիդան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին։ Այս մասին Դոհայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումն իրականացվել է X-ում։

«[Գազայի հատվածում] հրադադարի համաձայնագրի պայմաններից մեկն այն է, որ պաղեստինցի բանտարկյալներն ազատ արձակվելուց հետո չմնան պաղեստինյան հողերում։ Մեր նախագահը [Ռեջեփ Թայիփ Էրդողանը] ասաց, որ այլ երկրների հետ միասին պատրաստ ենք ընդունել ազատ արձակված պաղեստինցիներին։ Այլ երկրները նույնպես իրենց ներդրումը կունենան համաձայնագրի իրականացման գործում»,- ասել է Ֆիդանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular