ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան հիմնել են էներգետիկ ձեռնարկություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկ օպերատորները ստեղծել են Green Energy Corridor Power Company համատեղ ձեռնարկությունը՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակում։ Այս մասին, Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է հավասար մասնակցությամբ, ուստի բոլոր շահագրգիռ կողմերը հավասարապես կմասնակցեն ընկերության կառավարմանը։

Այս փուլում համատեղ ձեռնարկությունը կզբաղվի գիտահետազոտական ​​և նախագծային աշխատանքներով Կանաչ էներգետիկ միջանցքի շրջանակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular