ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում․ պատմության այս օրը (05 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուրունդի՝ Միասնության օր, Մեքսիկա՝ Սահմանադրության օր, Պակիստան՝ Քաշմիրի հետ միասնության օր, Սան-Մարինո՝ Սուրբ Ագաթիի օր և Ալբերոնյան օկուպացիայի օր, ԱՄՆ՝ Օդերևույթաբանի օր, Տանզանիա՝ Չամա Չա Մապինդզունի օր, Ֆինլանդիա՝ Բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի ծննդյան օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1540 –ծնվել է բանաստեղծ և պատմագիր Սիմեոն Ապարանեցին։

1879– ծնվել է ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1900 - ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը։

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Տրապեզունդյան օպերացիան, որի արդյունքը եղել է ռուսների կողմից Տրապեզունտի գրավումը։

1921- Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա հիմնվել է Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը:

1938 - ծնվել է  քիմիկոս  Լևոն Հակոբյանը։

1946 -Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատել է Յակով Զարոբյանին և այդ պաշտոնում նշանակել Անտոն Քոչինյանին:

1948 - ծնվել է նկարիչ Լավրենտ Վարդանյանը։

1956- ծնվել է շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը։

1957– ծնվել է ճանաչված ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։

1957– սկսել է հեռարձակվել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը:

1985 - ծնվել է  ժամանակակից գրող Նառա Վարդանյանը։

1987-ԽՍՀՄ Նախարարների խորհուրդն ընդունել է  «Ժողովրդական սպառման ապրանքների արտադրության կոոպերատիվներ ստեղծելու մասին» որոշումը։

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվել է Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

1999 –վախճանվել է նկարիչ Ռուբեն Հովնաթանյանը։

 2003– Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

2005- ռուսաստանյան Տոլյատի քաղաքում սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը: 

2014- հրատարակվել է «Բանբեր հայագիտության» բազմալեզու հանդեսի առաջին համարը։

2019- գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան, խմբագիրը միջադեպը կապել է մասնագիտական գործունեության հետ:

2020- ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, որը կասկածվել է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ.ա. 2 —Օկտավիանոս Օգոստոսը ստացել է  «հայրենիքի հայր» կոչումը։

62 —Պոմպեյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը մեծ վնաս է հասցրել քաղաքին, փաստացի յուրաքանչյուր շինություն վնասվել է։

1204 —Անգելների դինաստիայի անկումից հետո Բյուզանդիայի կայսր է հռչակվել Ալեքսեյ 5-րդ Դուկան։

1597 —ճապոնական Նագասակի քաղաքում Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով խաչվել են 26 կաթոլիկներ, որոնք հայտնի են որպես Նագասակիի 26 տառապյալներ և սրբադասվել են Հռոմի Պիոս 9-րդ պապի կողմից։

1778 -ԱՄՆ-ի նահանգներից առաջինը Հարավային Կարոլինան հաստատել է  «կոնֆեդերացիայի և հավերժ դաշինքի հոդվածները», որոնք ԱՄՆ-ի առաջին սահմանադրական փաստաթղթերն են։

1782 —հնգամսյա պաշարումից հետո Իսպանիային է հանձնվել Մինորկա կղզին։

 1783 —Իտալիայի Կալաբրիա ադմինիստրատիվ նահանգում տեղի է ունեցել երկրաշարժերի շարքի առաջին ցնցումը, որոնք արդյունքում պատճառ են դարձել 32000-ից 50000 մարդու մահվան։

1812 —ծնվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանող Ջորջ Դանթեսը։

1880– Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 56-ը վիրավորվել են:

1887 —Լա Սկալա թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Օթելլոյի» առաջնախաղը։

1909 —բելգիացի քիմիկոս Լեո Բեկելանդը հայտնել է իր կողմից նոր նյութի ստացման մասին, որին անվանել է  «բակելիտ», որը հանդիսանում է առաջին սինթետիկ ռեակտոպլաստը, որը չի փափկում բարձր ջերմաստիճանից։

1913 —հույն օդաչուներ Միխաիլ Մուտուսիսը և Արիստադիս Մորայտոնիսն իրականացրել են աշխարհում առաջին ռազմա-ծովային ավիացիայի մարտական թռիչքը։

1919 – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծել են «United Artists» կինոընկերությունը:

1924- ВВС-ն սկսել է իրականացնել ճշգրիտ ժամանակի ամենժամյա հաղորդում։

1924 - տեղի է ունեցել առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):

1928 — արհեստականորեն սինթեզվել է վիտամին D։

1939 —Իսպանիայի 68-րդ նախագան է դարձել Ֆրանցիսկո Ֆրանկոն։

1943-բլոկադային Լենինգրադում սկսել է գործել Կյանքի ճանապարհը, որը միացնում էր քաղաքն արտաքին աշխարհի հետ։

1956 - տեղի է ունեցել 7-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա)։

1971 —հայտնվել է  NASDAQ  ֆոնդային ինդեքսը։

1979-այոթալլա Հոմեյնին Իրանը հայտարարել է իսլամական պետություն։

1985– ծնվել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:

1994- Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի Մարկալե շուկայի տարածքում պայթել է 120 միլիմետրանոց հրետանային արկ, որի արդյունքում զոհվել է 68 և վիրավորվել 144 մարդ։

2009- Սոմալիի ծովահենները ստանալով 3,2 միլին դոլար փրկագին ազատ են արձակել ուկրաինական «Ֆաինա» նավը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular