ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պար

ՖՈՏՈ

Պարի ծագման պատմությունը սկսվել է հին ժամանակներից։ Ի հաստատումն ասվածի կարելի է նշել, որ նման գործողության առաջին պատկերները կան անգամ մ.թ.ա. 6-8-րդ դարերի ժայռապատկերներում։

Հարկ է նշել, որ ի սկզբանե պարը հեռու էր ժամանցային և մշակութային բնույթ ունենալուց։ Դա հաղորդակցության, ինքնարտահայտման, կրթության, նույնիսկ զանգվածային ազդեցության միջոց էր։ Հնում մարդիկ բոլոր կարևոր իրադարձությունները (սեր, պատերազմ, որս և այլն) արտահայտում էին ծիսական պարերով, որոնք հաճախ կրկնօրինակում էին տարբեր կենդանիների սովորություններն ու շարժումները։ Նման խորեոգրաֆիկ ստեղծագործությունների սյուժեները հիմնականում կենցաղային բնույթ էին կրում: Դրանց օգնությամբ մարդիկ դիմում էին աստվածներին, արտահայտում իրենց զգացմունքները և բարձրացնում իրենց մարտական ​​ոգին ճակատամարտից կամ որսից առաջ: Նման ծիսական պարերը նպաստում էին ընդհանուր կազմակերպվածությանն ու առավելագույն համախմբվածությանը, ինչը շատ կարևոր էր այն ժամանակներում։

Շատ հաճախ պարերն օգտագործվում էին որպես բավականին հզոր գործիք մարդկանց զանգվածային ազդեցության և ուժեղ մանիպուլյացիայի համար։ Նման պարերի ամենավառ օրինակներից են շամանների ծիսական ու աֆրիկյան պարերը։ Երաժշտական ​​գործիքների ռիթմի (հիմնականում հարվածային գործիքների) և պարային շարժումների տեմպի համադրությունը, որը շատ սահուն դառնում էր ավելի բարդ և արագ, շատ ուժեղ ազդեցություն էր գործում այդ ծեսի մասնակիցների վրա: Նման խորեոգրաֆիկ կոմպոզիցիաներն օգտագործվում էին մարդկանց տրանս վիճակի մեջ դնելու համար, որպեսզի հասնեն լուսավորության և զանգվածային հանգստի:

Մարդկության զարգացմանը զուգընթաց զարգացել է պարը, քանի որ այն կյանքի անբաժան մասն էր: Հասարակություն և մշակույթ հասկացությունների հասունացման հետ մեկտեղ շարժումների ամբողջությունը ձեռք է բերել «ձև», հասկացություն և լցվել իմաստով ու ներդաշնակությամբ, այսինքն դարձել պար իր ժամանակակից իմաստով։

Յուրաքանչյուր մշակույթ ուներ պարի իր հայեցակարգը, իր նպատակն ու բովանդակությունը: Օրինակ ճապոնացի և չինացի ժողովուրդների խորեոգրաֆիկ ստեղծագործություններն առանձնանում էին իրենց նրբագեղությամբ և հատուկ ռիթմով, յուրաքանչյուր շարժում ուներ իր իմաստային նշանակությունը, իսկ պարն ընդհանրապես կարելի էր համեմատել հիերոգլիֆներ գրելու արվեստի հետ։ Եվրոպայում պարերն ունեին կոմպոզիցիոն բնույթ և մարմնավորում էին մենակատարի և անսամբլի շարժումների ներդաշնակ, անբաժանելի համադրությունը։ Ի տարբերություն ինդոնեզական խորեոգրաֆիայի, որը հիմնված էր ֆիքսված խիստ քայլերի վրա, հնդկական պարարվեստը լցված էր սահուն շարժումներով, որոնք արտահայտում էին տրամադրություն և տարբեր զգացողություններ։ Հարկ է նշել, որ հնդկական պարերն են համարվում ամենահինը։ Ըստ հինդուական լեգենդի Շիվա աստվածը կատարելով գեղեցիկ պար, ընդհանուր քաոսից ստեղծեց  Տիեզերքը։

Իսկ ժամանակակից պարերի պատմությունը սկսվել է 50-ական թվականներին ռոքն-ռոլի ի հայտ գալով։ Այդ տեսակի պարն իսկական հեղափոխություն էր հասարակության մեջ։ Իր արտաքինով փոխվել էր երիտասարդների հագուկապը, վարքագիծը և նույնիսկ բարոյական սկզբունքները։ Ռոքնռոլը երաժշտության համադրություն էր, որը միահյուսում էր եվրոպական և աֆրիկյան մոտիվները, պարային շարժումները, որոնք ցույց են տալիս որոշակի ագրեսիվություն, բարդ պահումները և անգամ անփույթ վերաբերմունքը զուգընկերոջ նկատմամբ։

Շատերը խորեոգրաֆիայի այդ տեսակը համարում էին արատավոր և անընդունելի պարկեշտ մարդկանց համար։ Բայց, չնայած դրան, ռոքնռոլը լավ խթան հաղորդեց հսկայական թվով պարերի նոր տեսակների առաջացմանն ու զարգացման համար, որոնք այսօր էլ շատ տարածված են ամբողջ աշխարհով մեկ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular