ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարսելոն հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին՝ համապատասխան տեսանյութ հրապարակելով X սոցցանցում։

Մարսելոն 36 տարեկան է և հանդիսանում է «Ֆլումինենսե» ֆուտբոլային ակումբի սան։ Պաշտպանը «Ռեալին» է միացել 2007 թվականին։ «Սերուցքայինների» կազմում բրազիլացին ընդհանուր առմամբ նվաճել է 25 տիտղոս։ Մարսելոն հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 6 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում։

2022 թվականի ամռանը պաշտպանը տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», սակայն 2023 թվականի փետրվարին խզել է պայմանագիրը։ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի նոյեմբեր Մարսելոն հանդես է եկել «Ֆլումինենսեի» կազմում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular