Ուկրաինան կարող է մի օր դառնալ Ռուսաստան. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է վերադարձնել ամերիկյան կառավարության կողմից Ուկրաինային հատկացված գումարը, քանի որ մի օր այն «կարող է դառնալ Ռուսաստան»։ Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք հսկայական արժեք ունեցող հողեր ունեն հազվագյուտ մետաղների, նավթի և գազի և այլ բաների պաշարներով։ Ես ուզում եմ, որ մեր փողերը ապահով լինեն։ Որովհետև մենք ծախսում ենք հարյուրավոր և հարյուր միլիարդավոր դոլարներ։ Նրանք կարող են գործարք կնքել, նրանք չեն կարող գործարք կնքել: Նրանք կարող են մի օր դառնալ Ռուսաստան։ Նրանք կարող են չդառնալ Ռուսաստան»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ով։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ ցանկանում է ստանալ մոտ 500 միլիարդ դոլար արժողությամբ հազվագյուտ մետաղների համարժեքը։