ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորդանանն ու մյուս արաբական երկրները լավ սրտեր ունեն, կարծում եմ՝ նրանք կընդունեն պաղեստինցիներին. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղահանելու և հարևան երկրներում վերաբնակեցնելու վիճահարույց առաջարկը՝ ընդգծելով, որ Գազայի վերակառուցումից հետո պաղեստինցիները վերադառնալու իրավունք չեն ունենա. այս հայտարարությունը հակասում է նրա վարչակազմի մյուս պաշտոնյաների հավաստիացումներին առ այն, որ  Թրամփն ընդամենը ժամանակավոր տեղահանման մասին է խոսում: Այս մասին գրում է Associated Press-ը:

Այժմ ԱՄՆ նախագահն ուժեղացրել է ճնշումը արաբական պետությունների, հատկապես ԱՄՆ-ի դաշնակից Հորդանանի և Եգիպտոսի վրա, որպեսզի վերջիններս ընդունեն Գազայի պաղեստինցիներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ այդ տարածքն իրենց ապագա պետության մաս է:

Արաբական երկրները սուր քննադատել են Թրամփի առաջարկը, և ԱՄՆ նախագահը պատրաստվում է երեքշաբթի Սպիտակ տանն ընդունել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին:  Եգիպտոսը և Հորդանանը մասնավոր կերպով բարձրացրել են անվտանգության հետ կապված մտահոգությունները իրենց երկրներում մեծ թվով լրացուցիչ փախստականների նույնիսկ ժամանակավոր ընդունելու վերաբերյալ:

Հարցին, թե ինչպես կհամոզի Հորդանանի միապետին ընդունել պաղեստինցիներին, Թրամփը լրագրողներին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ նա կընդունի, և կարծում եմ, որ մյուս երկրները նույնպես կընդունեն: Նրանք լավ սրտեր ունեն»:

Միևնույն ժամանակ նա չի բացառել միլիարդավոր դոլարների օգնության չեղարկումը Հորդանանին և Եգիպտոսին, եթե նրանք չընդունեն Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին.«Այո, գուցե, իհարկե, ինչո՞ւ ոչ: Եթե նրանք չանեն դա, ես ենթադրաբար կդադարեցնեմ օգնությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular