ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչ տառապանքների միջով է անցել հանուն Met Gala 2024-ի

ՖՈՏՈ

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչ տառապանքների միջով է անցել հանուն Met Gala 2024-ի, որտեղ հայտնվել է ցնցող կորսետով։

Ռեալիթի շոուի 44-ամյա աստղի պատրաստությունը միջոցառմանը ցուցադրվել է «The Kardashians» վեցերորդ եթերաշրջանի երկրորդ դրվագում:

2024թ.ի Met Gala-ի թեման էր «Ժամանակի այգին»՝ ոգեշնչված Ջ.Ջի Բալարդի պատմությունից, իսկ Քիմը կրում էր Ջոն Գալիանոյի յուրօրինակ մետաղական զգեստը։

Այդ յուրահատուկ հանդերձանքը նաեւ պահանջում էր, որ Քիմը կրի անհավանական կիպ կորսետ: Նա խոստովանել է, որ դա աներեւակայելի ցավոտ էր՝ կորսետը հանելուց հետո ցույց տալով մեջքի վրա գոյացած հետքերը:

ezgif.com-avif-to-jpg-converter (84).jpg (63 KB)

Երբ երեկոն ավարտվել է, Քիմը վերադարձել է հյուրանոց, որտեղ հանդիպել է իր երկարամյա վարսահարդար Քրիս Սթեփլթոնին եւ ասել նրան. «Նախկինում երբեք նման ցավ չեմ զգացել»: Սթեփլթոնն ապշած էր՝ ավելացնելով, որ «Քիմը երբեք չի բողոքում», նշելով, որ բոլորը խոսում են այն մասին, թե «որքան բարակ է քո իրանը», մինչդեռ Քիմը բացատրել է, թե ինչու է հանդերձն այդքան ցավոտ եղել։

«Ստիված էի երկու տարբեր տեղերում նստել»,- ասել է Քիմը՝ խոստովանելով, որ պատրաստվում էր «փախչել ընթրիքից առաջ»։

1-ezgif.com-avif-to-jpg-converter (51).jpg (40 KB)

Երբ Քիմը հանգիստ շունչ է քաշել, նա հանել է իր ցավոտ արծաթե կորսետը եւ խնդրել ինչ-որ մեկին լուսանկարել իր մեջքը։ Նրա մեջքը վառ կարմիր էր, մեջքի վրա անցքերի հետքեր եւ կորսետի թելեր կային: Պրոդյուսերը հարցրել է՝ արժե՞ր արդյոք կրել այդ ցավը:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (41)-1.jpg (70 KB)

«Այո։ Ես այսպիսին եմ։ Հանուն լավ տեսքի արժե դիմանալ»,- խոստովանել է Քիմը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular