ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան երկրորդ պատերազմը տանուլ տված, Արցախն Ադրբեջանին հանձնած իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե բանակցային գործընթացն այնպես է ընթացել, որ այլ տարբերակ չի ունեցել։ Պատերազմից գրեթե 4,5 տարի անց, սակայն, Փաշինյանն անձամբ է խոստովանել, որ կարգավորման փաստաթուղթ է եղել, որը մերժվել է իր իսկ իշխանության կողմից։ Այն ընդունելու, թեկուզ ցավոտ փոխզիջումներով հարցը կարգավորելու, Արցախն էլ հավերժ հայկական պահելու փոխարեն Փաշինյանը նախընտրել է իրեն «գժի տեղ» դնել, սկսել «զրոյական կետից»։

Օրերս վարչախմբի պարագլուխը հաստատել է, որ 2019 թվականի հունիսին՝ իր պաշտոնավարման երկրորդ տարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ եղել է սեղանին։ Ի դեպ, 2019-ի դեկտեմբերին նա հակառակն էր պնդում։ 2021-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքում նշել էր, որ համանախագահները 2019-ի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման տարբերակի վերջին խմբագրումները:

ԱԺ Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը խոստովանել է, որ համանախագահների առաջարկածը եղել է, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը հայկական կողմը մերժել է։ Դրա հետևանքով Հայաստանն ու Արցախը մոտ 5 հազար զոհ են տվել, Արցախն այլևս հայկական չէ, Ադրբեջանն էլ նկրտումներ ունի ընդհուպ ՀՀ տարածքի վրա։ Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն։ 

Արմինե Երանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular