ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը։

Ըստ Զախարովայի՝ խնդիրը քաղաքական նախապատվությունների չի վերաբերում այլ այն կարգավորումների և սակագների համակարգերի, որոնց հիման վրա կառուցված են ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։

Նա նշել է, որ համակարգերն իրար բացառում են։

«Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան ընտրության հարցն է, բայց ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ Հայաստանի ներկայիս իշխանություններն են պատասխանատվություն կրում բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները»,- ասել է Զախարովան։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular