ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կփորձենք անցնել Մադրիդի «Ռեալ»-ին. Պեպ Գվարդիոլա

ՍՊՈՐՏ

Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ստել է, երբ «Մանչեսթեր Սիթիին» տվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու 1% հնարավորություն։

Գվարդիոլան ավելի վաղ հայտարարել էր, որ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ փուլ դուրս գալու 1 տոկոս հնարավորություն ունի: Ի պատասխան՝ մադրիդցիների մարզիչ Կարլո Անչելոտին կասկածում էր, որ Պեպն իսկապես այդպես է մտածում։

«Ես ստեցի․․․ բայց դուք, միևնույն է, չհավատացիք ինձ։

Ես սա ասացի, քանի որ մեզ արտագնա հանդիպում է սպասվում, և ոչ ոք չի հավատում մեզ պարտությունից հետո: Բայց որոշ ժամանակ անց դուք դառնում եք ոգեշնչված:

Կփորձենք անցնել «Ռեալին»։ Կարլոն հանդիպումից առաջ չպետք է ինձ ոչինչ ասի»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիին As-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular