ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանյե Ուեսթը պատասխանել է նախկին օգնականուհու սեքսուալ ոտնձգությունների մասին մեղադրանքներին. նրանից վատ հոտ էր գալիս

ՖՈՏՈ

Քանյե Ուեսթը հրապարակայնորեն պատասխանել է նախկին օգնականուհու՝ Լորեն Պիշոտայի սեքսուալ ոտնձգությունների հայցին։ Վերջինը նրան մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների եւ անիրավաչափ ազատումների բազմաթիվ դեպքերի մեջ։

Ուեսթը պատասխանել է այս մեղադրանքներին իր ոգով` X-ում մի շարք ագրեսիվ գրառումներ անելով, որտեղ նա հերքել է բոլոր մեղադրանքները եւ մեղադրել Պիշոտային շորթման փորձի մեջ:

«Գիտեք, թե ինչու ես երբեք չեմ շ...ել Լորեն Պիշոտային, քանի որ նրանից վատ հոտ է գալիս:

НBА-ի կեսից ավելին կարող է հաստատել դա։ Լորեն, խորհուրդ ունեմ քեզ. սառեցրու ձվաբջիջներդ, որովհետեւ դրանք ոչ մեկին պետք չեն»,- գրել է Ուեսթը թվիթներից մեկում։

Նա նաեւ նշել է, որ նրանք, ովքեր փորձել են իրենից դրամ շորթել, առանց կոպեկի են մնացել։ Նրա խոսքով՝ ամեն տարի ինքը բախվում է նման «ք...»-ի։ «Հիմա Լորեն Պիշոտան, այդ ք...ծը, փորձել է, բայց չի հաջողել, իսկ նրա փաստաբանները հրաժարվել են նրանից»։

Ուեսթի իրավաբանական թիմը հրապարակել է հայտարարություն, որում նա մեկ անգամ եւս հայտնել է, որ Ուեսթը հերքում է բոլոր մեղադրանքները։ Նրա փաստաբանները հաստատում են, որ Պիշոտայի հայցը հիմնավոված չէ եւ ֆինանսական շահ է հետապնդում։ Նրանք նաեւ հաստատում են, որ Պիշոտան ազատվել է պաշտոնից բանիմաց չլինելու պատճառով, այլ ոչ թե որպես հաշվեհարդար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular