ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խոշտանգում է Ռուբեն Վարդանյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

9-րդ օրը հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում: Բժիշկն այցելել է դատարան, սակայն ընդմիջումից հետո նիստը միևնույն է շարունակվել է:

Փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել է, թե Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է։ «Ռուբենի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։ Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ», - մանրամասնել է ամերիկացի փաստաբանը:

Գենսերը կոչ է արել միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներին, դիմել թույլտվություն ստանալու՝ Վարդանյանին այցելելու համար, խնդրում է անկախ դատական փորձագետներին հետևել Վարդանյանի «դատավարությանը»՝ համոզվելու համար, որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի: Փաստաբանը նաև կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի։

ՀՀ իշխանությունները միայն վերջերս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Արարատ Միրզոյանի շուրթերով մի խղճուկ հայտարարություն արեցին Ադրբեջանում ընթացող դատավարությունների վերաբերյալ։ Անլուրջ կլինի կարծել, թե նրանք կհանդգնեն նման հայտարարություն անել։ Իսկ Բաքուն շարունակում է ծաղրել Հայաստանին, դատել և խոշտանգել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Սերինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular