ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են մշակել նոր 250 դոլարանոց թղթադրամ՝ Թրամփի պատկերով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են մշակել նոր 250 դոլարանոց թղթադրամ՝  նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով: Հարավային Կարոլինայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն ասել է, որ արդեն աշխատում է համապատասխան նախագծի վրա: Սակայն, ինչպես նշում է axios.com-ը,  առաջարկը հակասում է ԱՄՆ-ում գործող օրենքին, ըստ որի՝ ողջ անձին չի կարելի պատկերել ԱՄՆ արժույթի վրա:

«Շնորհակալ եմ հայտարարելու, որ օրենսդրական նախագիծ եմ մշակում, որը Փորագրության և տպագրության բյուրոյին կուղղորդի մշակել 250 դոլար արժողությամբ թղթադրամ: «Բայդենֆլյացիան» (Bidenflation) ոչնչացրել է տնտեսությունը՝ ստիպելով ամերիկյան ընտանիքներին իրենց մոտ պահել ավելի շատ կանխիկ գումար: Ամենաարժեքավոր օրինագիծը՝ ամենաարժեքավոր նախագահի համար», - գրել է կոնգրեսականը:

Կոնգրեսն 1866 թվականին ընդունել է օրենք, որն արգելում է որևէ ողջ անձի պատկերել ազգային արժույթի վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 5 ցենտանոց թղթադրամի վրա հայտնվել է գանձապետարանի՝ այն ժամանակ ողջ պաշտոնյա Սփենսեր Քլարկի դիմանկարը, ինչը հասարակական դժգոհություն է առաջացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular