ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն կպատասխանի Թրամփի մաքսատուրքերին․ Reuters

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը վճռական պատասխան կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը, Reuters-ին հայտնել է Եվրահանձնաժողովի անանուն աղբյուրը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կորոշի 25% մաքսատուրքեր սահմանել Եվրոպական միությունից ապրանքների, այդ թվում՝ մեքենաների վրա։ Նա նաև մեղադրել է ԵՄ-ին ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ։

Աղբյուրը գործակալությանը հավելել է, որ ԵՄ-ն աշխարհի ամենամեծ «ազատ շուկան» է՝ այն անվանելով «բարիք» Միացյալ Նահանգների համար։

Փետրվարի 18-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ երկիր պողպատի և ալյումինի բոլոր մատակարարումների համար 25% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն ափսոսում է մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման համար և սպառնացել է պատասխան քայլերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular