ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞ւր կթեքվի ճոճանակը». Փաշինյանը դադար է վերցրել և առայժմ հեծանիվ չի քշում Եվրամիությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ բոլորը զբաղված են աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների քննարկմամբ, ինչը, սկզբունքորեն, նորմալ է, չմոռանանք մեր «բակի» մասին, գրել է հոդվածագիր Արման Աբովյանը VERELQ-ի կայքում, գրում է Eadaily.com–ը։

Իսկ մեր «բակում» տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն, որն, ի զարմանս ինձ, անցավ տեղեկատվական հոսքի կողքով, պնդում է Աբովյանը։ Մասնավորապես, Հայաստանի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը որոշել է երկու ամսով հետաձգել հակահայկական ապուշության՝ Հայաստանի եվրաինտեգրման մասին օրինագծի քննարկումը։ Ինչո՞ւ։

Արդյո՞ք Փաշինյանն ու ընկերները ուշքի են եկել և գիտակցել իրենց անմեղսունակության ողջ խորությունը և «եվրոպական բևեռի» շուրջ քաղաքական մերկապարի վտանգը։ Արդյո՞ք նրանք իսկապես սկսել են մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես համբուրել իրենց արևմտյան կուրատորներին, այլ այն մասին, թե ի՞նչն է ձեռնտու Հայաստանին ու հայությանը։

Իհարկե ոչ։ Ներկայիս «թավշյա» իշխանությունները ապրիորի անկարող են մտածել Հայաստանի և հայության շահերի մասին։ Դա բացառվում է հենց հայկական ազգանուններով այդ մարդկանց քաղաքական բովանդակությամբ։ Ուրեմն ի՞նչ է պատահել։

Ամեն ինչ պարզ է. նրանք պարզապես որոշել են սպասել, տեսնել, թե աշխարհաքաղաքական նոր իրականության ճոճանակն ի՞նչ ուղղությամբ է ճոճվելու, և շտապել դեպի այն աշխարհաքաղաքական կենտրոնի թեժ գիրկը, որը կապահովի  իշխանության մնալը: Եվրոպացիները, իհարկե, հիմա չեն կարող նրանց դա խոստանալ։ Ամերիկացիներն ու ռուսները դեռևս զբաղված են գլոբալ ուղիների որոնումներով։ Թուրքիան և Ադրբեջանը հայտնվել են անորոշ վիճակում։ Այդ իսկ պատճառով էլ որոշում է կայացվել առայժմ չնյարդայնացնել «ռուսական արջին», որպեսզի ոչ մի վատ բան չպատահի։

Բայց, հիշելով այս իշխանության ֆանտաստիկ անադեկվատությունը և ռուսաֆոբական հիմքը, ուղղակի վստահ եմ, որ շուտով մենք կտեսնենք թավշյա «ականջներով» հերթական հակառուսական «հնարքը», ամփոփել է Արման Աբովյանը։

Թեման շարունակել է «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակը` կանխատեսելով Փաշինյանի վերաուղղվումը Եվրոպա.

«Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը աներևակայելի դանդաղ է գործում, նրան ստիպել են հետաձգել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, քանի որ ընդմիջումից հետո այն հանկարծակի չկարողացավ կրկին գումարվել։

Իսկ նստաշրջանի լեգիտիմ հատվածում (ընդմիջումից առաջ) պատգամավորները հերոսաբար կռվեցին` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ է պետք օրենք, որը «միանալու կոնկրետ գործողություններ չի նախատեսում, այլ միայն վկայում է Եվրամիության հետ մերձեցման իշխանությունների ցանկության մասին և քաղաքական ուղերձ է»։ Ի վերջո, քաղաքական մեսիջ կարելի է հղել սովորական ձևով՝ ամբիոնի մոտ կանգնելով կամ համատեղ հայտարարություն անելով։

Հավաքական անկարգապահության պատճառը պարզ է` հաշվի առնելով մեծ աշխարհաքաղաքականության մեջ առկա լիակատար քաոսը, հակաթրամփյան կոալիցիային միանալու մոլուցքային ցանկությունը կարող է թանկ նստել Նիկոլ Փաշինյանի վրա։

Իսկ Ռուսաստանի հետ կռվելն այնքան էլ լավ հեռանկար չէ։

Ուստի գրպանային խորհրդարանական մեծամասնությանը տրվեց կանգ առնելու և շուրջը նայելու հրաման։ Մի քիչ էլ, ու Նիկոլից կլսենք բոցաշունչ ելույթներ եվրաինտեգրման ժամանակավրեպ լինելու մասին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular