ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը հրաժարվել է պատասխանել ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու մասին հարցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը Ռուսաստանի Դաշնության գործը չէ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ն ունի իր կանոնադրությունը: Կարդացեք կանոնադրությունը, այնտեղ ամեն ինչ գրված է: Դա մեր գործը չէ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մարտի 5-ին Daily Mail թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ի իր երկրի ղեկավարությունից՝ հօգուտ Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի։

Հրատարակության համաձայն՝ Եվրոպայում դաշնակից ուժերի հրամանատարությունն այժմ կարող է ամերիկացի գեներալներից անցնել բրիտանացիներին կամ ֆրանսիացիներին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը պնդում է եվրոպական անվտանգության պատասխանատվության մեծ մասը ԱՄՆ-ից փոխանցել հենց եվրոպական պետություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular