ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար. այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

«Ձեր այցը մեծ նշանակություն ունի եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից, մենք Ադրբեջանին համարում ենք հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից», - ընդգծել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի գծի և խորջրյա էլեկտրական մալուխի անցկացման հարցեր։ Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular