ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անշարժ գույքի շուկան բոլոր երկրներում էլ տնտեսական զարգացման ազդակիր ցուցիչներից է։ Տևական ժամանակ այդ ոլորտը մանր քայլերով հետընթաց է գրանցում, իսկ գործարքները շոշափելի նվազել են։

Կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2025 թ. հունվարին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անկում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանուր գործարքների թիվը կազմել է 15,269 (2024 թ. հունվարի 16,394 գործարքի համեմատ նվազել է 6.9 %-ով):

3,7 տոկոսով նվազել են օտարման գործարքները։ 2025 թ. հունվարին գրանցվել է 5,547 օտարման գործարք 2024 թ. հունվարի 5,763 գործարքի համեմատ։ 6,5 տոկոսով նվազել են առուվաճառքի գործարքները՝ 3,640 գործարք 2024 թ. 3,894 գործարքի համեմատ։

Ամենալուրջ անկումը գրանցել է վարձակալության շուկան: 2025 թ. հունվարին գրանցվել է ընդամենը 802 վարձակալության գործարք (2024 թ. հունվարի 1,124 գործարքի համեմատ նվազել է 28.6 %-ով): Նվազել են նաև գրավադրման գործարքները, 10 տոկոսով անկում է գրանցել հիփոթեքային շուկան։

Մասնագետները, երկար ժամանակ ահազանգ էին հնչեցնում, որ անշարժ գույքի շուկան կարող է ընդհուպ փլուզվել, իսկ դրա շղթայական ազդեցությունն այլ ոլորտների վրա աղետալի հետևանքներ կունենա։ Թե ինչ է ձեռնարկում ՀՀ իշխանությունը շուկան կայունացնելու համար, որևէ տեղեկություն չկա։

Նաիրա Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular