ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաթաքիայում շինանյութի խանութում պայթյունի հետևանքով16 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա քաղաքի շինանյութի խանութում պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 18-ը վիրավորվել է, իսկ փրկարարներն ավարտել են փլատակների մաքրումը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ  դեպքի մասին հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարությունը:

Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ շաբաթ օրը հզոր պայթյուն է որոտացել Լաթաքիայի հարավում։

«14 ժամ շարունակական աշխատանքից հետո քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտարարեց որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին»,- ասվում է սիրիական գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Լաթաքիայի Ռամլ թաղամասում նախօրեին տեղի ունեցած շինանյութի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հինգ կին և հինգ երեխա, և 18-ը վիրավորվել է, այդ թվում՝ վեց երեխա», - հայտնել է վարչությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular