ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ. Հոսեյն Սալամի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն հրամանատար Հոսեյն Սալամին այն բանից հետո, երբ G7 երկրները մեղադրանքներ են հնչեցրել Թեհրանի դեմ։

Քվեբեկում կայացած հանդիպման ժամանակ G7 երկրները Թեհրանից պահանջել են հրաժարվել միջուկային զենքի մշակումից:

Սալամին ընդգծել է, որ Իրանը վճռականորեն դիմակայելու է ցանկացած ագրեսիայի։ Նա նաև նշել է, որ սպառնալիքներին պատասխանը լինելու է «ամենադժվարը»։

«Մենք կպատասխանենք կտրուկ, ջախջախիչ և ավերիչ», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը՝ վկայակոչելով IRNA-ին։

Ինչպես գրել է Взгляд թերթը, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է միջազգային հանրության հետ քննարկել իր միջուկային ծրագրի հնարավոր ռազմականացման հետ կապված խնդիրները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular