Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել
ԻՐԱՎՈՒՆՔ
Քննչական կոմիտեից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ ծնողների հետ հաշտության հիմքով: Կալանավորվածները Արմավիր բանտից ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ահազանգ էր եղել, որ Եռաբլուրից գողանում են պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին դրված ծաղիկները։