ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանում չեն հուսահատվում․ չնայած բերքի կորստին, այգիներում կրկին եռուզեռ է

ՎԻԴԵՈ

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերում գյուղացիները այգեգործական աշխատանքներով են զբաղված, այգիներում կրկին եռուզեռ է:

Մարդիկ այգիներն անխնամ չեն թողնում, բայց կոնկրետ արքայանարնջի բերքից հույս չունեն: Բանն այն է, որ նախորդ տարի աշնանը Հայաստանի հյուսիում՝ Բագրատաշենում, արքայանարնջի հարյուրավոր տոննա բերքից գյուղացիները զրկվել են: 450 հետկար պտղատու այգիներում բերքահավաք գրեթե չեն արել, քանի որ բերքահավաքից առաջ պտուղը ծառի վրա փտել-թափվել է՝ գյուղացուն թողնելով առանց եկամտի:

Ըստ գյուղացիների՝ հիվանդությունը ներթափանցել է հարևան Վրաստանից և կոչվում է արևելյան խուրմայի «սև բծավորություն»: Այգետերերը տարերայնորեն սկսել են բուժել այգիները
«Արդյունք չկա, քանի որ բուժանյութերի մի մասն անորակ են ու անգամ վտանգավոր: Ոլորտը բարձիթողի վիճակում է, գյուղացին շփոթության մեջ»,- դժգոհում են բնակիչները։

Բագրատաշենի ու տարածաշրջանի արքայանարնջի այգիները փրկելու համար անհրաժեշտ է նախևառաջ լաբորատոր ուսումնասիրություններ կատարել և պարզել հիվանդությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular