ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին

ՖՈՏՈ

«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ իմ կնոջը, որովհետև ծնողները համաձայն չէին: Մտածում էին՝ երգիչ տղա է, այն ժամանակ ես և՛ Կոնսերվատորիայում էի սովորում, և՛ ռեստորանում էի երգում:

Իմ ծննդյան օրն էր, որոշեցի ինքս ինձ համար նվեր անել, գնացինք մեր տուն»,- խոսելով իր և կնոջ ծանոթության մասին՝ Alpha News-ի յութուբյան ալիքում տված հարցազրույցի ժամանակ, պատմել է երգիչ Արման Հովհաննիսյանը:   

««Միսս աշակերտուհի» գեղեցկության մրցույթ էր, ես հրավիրված էի որպես ժյուրի: Ինքը այդ ժամանակ 16 տարեկան էր: Կազմակերպիչներից հետաքրքրվեցի՝ այս երեխան ով է: Ինքը ծնողների հետ էր եկել:

Անցավ ժամանակ, հարմար առիթ գտա, ասացի՝ տեսահոլովակ ունենք նկարելու, մայրն ասաց՝ կգա:  Ու այդպես սկսվեց:

Նրա մեջ առաջին հայացքից ինձ դուր է եկել գեղեցկությունը: Հետո շփվեցինք, արդեն ճանաչեցի իր տեսակը, մտածելակերպը: Ինքը իմ ընկերն է: Ինքը ինձ համար շատ թանկ ու կարևոր  մարդ է, Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կողքին հենց ինքն է»,-անկեղծացել է երգիչը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular