ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Ավստրալիա նահանգի լողափերում հայտնվել է խորհրդավոր ծովային փրփուր և կործանել տարբեր ծովային արարածների: Այս մասին գրում է The Guardian-ը:

Ուայթպինգի և Փարսոնսի լողափերը ծածկված էին խիտ դեղին-կանաչ փրփուրով, որը նման էր լորձի: Տեղացիները նկատել են նաև ցեխ և պղպջակներ՝ ծիածանի երանգով։

«Վարակված» լողափերի մոտ սերֆինգով զբաղվելուց հետո ավելի քան 100 սերֆերներ բողոքել են տարօրինակ ախտանիշներից՝ տեսողության պղտորություն, աչքերի քոր, հազ և շնչառության դժվարություն:

Էնթոնի Ռոուլենդ խոսքով՝ դա «տեսանելի ապացույց է, որ ջրի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա»։

Ենթադրվում է, որ սերֆերները հիվանդացել են հենց այդ փրփուրի պատճառով։

Նահանգի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտը ժամանակավորապես փակել է Վայթփինգի եւ Փարսոնսի լողափերը։

Ըստ վարկածներից մեկի՝ փրփուրը դրանց վրա հայտնվել է միկրոջրիմուռների ծաղկման պատճառով, որին նպաստել է ջրի լճացումը և բարձր ջերմաստիճանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular