ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը, ձերբակալվել է։ Քաղաքապետին դատարան են տարել ոստիկանների ուղեկցությամբ, հայտնում է CNN Türk-ը։
 
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իմամօղլուի նկատմամբ հետաքննության շրջանակներում 100 հոգու, այդ թվում՝ քաղաքապետի մամուլի խորհրդական Մուրադ Օնգունի, ձերբակալության օրդեր է տրվել։ Խուզարկություններ են իրականացվել Սարիյեր թաղամասում գտնվող Իմամօղլուի նստավայրում։
 
Նշենք, որ Իմամoղլուն Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է նախագահական առաջիկա ընտրություններում:Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Ստամբուլի համալսարան՝ ստուգելու Իմամօղլուի բիզնեսի կառավարման դիպլոմի իսկությունն ու օրինականությունը։Ըստ երկրի Սահմանադրության՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը: 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular