ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի զրույցի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

իեւին զենքի մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտությունը բարձրացվել է Պուտինի և Թրամփի զրույցի ժամանակ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովից այլ հայտարարություններ՝

▪️Պուտինն ու Թրամփը չեն քննարկել Ուկրաինայում խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման հարցը;

▪️Ռուսաստանը և ԱՄՆ-ը կպայմանավորվեն հաջորդ շփումների ճշգրիտ ժամկետների և բանակցողների կազմի շուրջ մարտի 19-ին և 20-ին;

▪️Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի մասին, մասնավորապես էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերաբերյալ;

▪️Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Կուբանի էներգետիկ օբյեկտների վրա Կրեմլը համարում է պայմանավորվածությունների դիվերսիա;

▪️Պուտինը Կիեւի սադրանքից հետո չի չեղարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա կրակը դադարեցնելու հրամանը;

▪️Պուտինը բաց է և շահագրգռված է ԱՄՆ առաջնորդի հետ շփումներով, Մոսկվան փոխադարձություն է տեսնում Թրամփի կողմից;

▪️Պուտին-Թրամփ զրույցի ընթացքում Ուկրաինայում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի քննարկվել;

▪️Կիեւին ռազմական օգնության դադարեցումը կլինի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների օրակարգում, սակայն թեման հրապարակային չի քննարկվի;

▪️Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարցը չի բարձրացվել;

▪️Վաշինգտոնում նախորդ վարչակազմի ոչ բարեկամական գործողություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերականգնելու համար ժամանակ և ջանք կպահանջվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular