ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանության «կարկառուն» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ է «աչքի ընկել», շատ մեղմ ասած, դատապարտելի պահվածքով՝ այս անգամ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորելով վարքագիծ, որը դժվար է որակել քաղաքավարության սահմաններում:

Մյուս կողմից՝ սա նույնիսկ զարմանալի էլ չէ: Նախ՝ այն, ինչ արել է ՔՊ խմբակցության անդամը, ավելին՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, առաջին նմանօրինակ դեպքը չէ: Նշված քպականը պարբերաբար է ագրեսիվ դիրքավորվում լրագրողների նկատմամբ: Դե, հասկանալի է, խոսքը իշխանական լրագրողների մասին չէ: Երկրորդ՝ նա Փաշինյանի իշխանության միակ ներկայացուցիչը չէ, որ բացահայտ թշնամական ու ագրեսիվ պահվածք կամ վերաբերմունք է դրսևորում լրագրողների նկատմամբ: Առանց շատ «հեռու» գնալու, կարելի է հիշեցնել թեկուզ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ վերջերս դրսևորած անհարգալից վարքը: Շարքը շարունակական է, ավելորդ չթվարկենք, բոլորի աչքի առջև է այդ ամենը կատարվում:

Լրագրողների, իսկ մեծ հաշվով՝ նաև հանրության նկատմամբ անհարգալից, ցինիկ, ագրեսիվ պահվածքը այդ կուսակցության, Փաշինյանի գլխավորած իշխանության դեմքն ու նկարագիրն են դարձել: Ու պատահական չէ, որ ոչ մի քպական փորձ անգամ չարեց «թեթևի մեջ» դատապարտել պահվածքը: Էլ չենք խոսում այն մասին, որ իրեն հարգող որևէ կուսակցություն այդ կերպ իրեն դրսևորած կուսակցականին կհորդորեր վայր դնել պատգամավորական մանդատը: Դե, առնվազն «sms» կուղարկեր կուսակցության ղեկավարը, որը համատեղության կարգով նաև վարչապետ է...

Չեն դատապարտել, ու ոչ միայն այս դեպքում: Ու քանի որ ՔՊ-ն չի դատապարտել իր կարկառուն ներկայացուցչի, ներկայացուցիչների պահվածքը, ուրեմն՝ համաձայն են նրա (նրանց) հետ: Ուրեմն՝ նրանք բոլորը նույնն են: Ի դեպ, սա էլ զարմանալի չէ. ի վերջո, նույն Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով, ագրեսիվությամբ, ատելության խոսքով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular