ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. Ռոնալդու

ՍՊՈՐՏ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի հետ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղից առաջ, որը կկայանա այսօր՝ մարտի 23-ին, կիսվել է իր սպասելիքներով, հայտնում է armsport.am-ը։

«Ոչ միայն 11 հոգի դուրս կգան դաշտ, այլ մի ամբողջ երկրի ուժը: Մենք ամբողջ ուժով կպայքարենք հաղթանակի հասնելու համար։ Միասին»,- գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցի իր էջում:

Պորտուգալիայի և Դանիայի հավաքականների հանդիպումը կկայանա Լիսաբոնի Խոսե Ալվալադե մարզադաշտում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում Դանիայի հավաքականը հաղթել էր 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփել է հարձակվող Ռասմուս Հոյլունդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular