ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիական Art France հեռուստաալիքն իր «28 րոպե» հաղորդման ընթացքում հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզը: Այս մասին առաջինը հայտնել Է Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը։

Մասնավորապես, ռեպորտաժում խոսվում էր Թուրքիայում հակակառավարական ցույցերի մասին։

Իրավիճակն իրարանցում է առաջացրել սոցցանցերում, դրան արձագանքել են ինչպես օգտատերերը, այնպես էլ հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց Arte France-ը կյանքի է կոչել պանթուրքիստական երազանքը եւ պարզապես ջնջել է Հայաստանն աշխարհի քարտեզից:

Ֆրանսիայում հրատարակվող «Հայաստան» ամսագիրը գրել է, որ « Art-ը ջնջում է Հայաստանը աշխարհի քարտեզից»:

X-ում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ ամեն ինչի մեղավորը Էրդողանի բռնապետությունն է։

Պարբերականը նաև գրում է, որ իրենք ակնկալում են ներողություն և ուղղում Art-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular