ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից հարևան երկրներ դրամական փոխանցումների ծավալը նվազել է վերջին 11 ամսվա ընթացքում, հայտնել է РБК-ն վկայակոչելով Ղազախստանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կենտրոնական բանկերի տվյալները, գրում է news.ru–ն։ Միակ երկիրը, որտեղ տրանսֆերտների ծավալն աճել է, Ղրղզստանն է։ Հաղորդվում է, որ դեպի Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 13 %-ով (3,2 մլրդ դոլար կամ 300 մլրդ ռուբլի), սկսել են 44 %-ով պակաս գումար ուղարկել Ղազախստան (130 մլն դոլար կամ 1 մլրդ ռուբլի), իսկ Վրաստան ավելի քիչ՝ առկա է  65 %-ով կրաճատում (500 մլն դոլար կամ 5 մլրդ): Դեպի Ղրղզստան փոխանցումներն աճել են 12 %-ով և կազմել 2,6 մլրդ դոլար (մոտ 230 մլրդ ռուբլի)։

Ավելի վաղ Intrud ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Դմիտրի Լապշինովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է աշխատող միգրանտների հոսք Հնդկաստանից։ Նրա խոսքով հնդիկները կարող են դառնալ շինհրապարակներում հիմնական աշխատուժը, մասնավորապես ասիական այդ երկրի մեծաթիվ բնակչության շնորհիվ։ Լապշինովը նշել է, որ Կենտրոնական Ասիայից միգրանտների հոսքը նվազում է իրենց երկրներում տնտեսական իրավիճակի փոփոխության և իրավապահ մարմինների կողմից ստուգումների հետ կապված դժվարությունների պատճառով։

Ավելի ուշ Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը հայտարարել էր, որ միգրանտների ընտանիքներով տեղափոխվելու արգելքը, որը ներկայումս քննարկվում է Ռուսաստանում, անհանգստություն է առաջացնում ղազախական հասարակության մեջ։ Նրա խոսքով երկու երկրների ժողովուրդների կապերը խոր պատմական են, երկու ժողովուրդներն առևտուր են անում, այցելում են միմյանց և աշխատում միասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular