ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թաիլանդում տասնյակ  զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հանրահայտ Ֆի Ֆի կղզիներ ուղևորվող զբոսանավի վրա եղել է ավելի քան 30 ռուս և ղազախ զբոսաշրջիկ: Տուժել է 3 զբոսաշրջիկ, նավապետը, զբոսավարը և մեխանիկը:

Մյուսներին փրկել է այն փաստը, որ նրանք բռնկման պահին ջրում են եղել՝ ափից 50 մ հեռավորության վրա: Հրդեհի պատճառը շարժիչի խափանումն է եղել։ Մինչ փրկարարական ծառայության աշխատակիցները կհասնեին դեպքի վայր, զբոսանավը հասել է ափ, որտեղ այն ամբողջությամբ այրվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular