ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարելի է կարեկցել Հայաստանին այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Բորոդայը news.ru-ի հետ զրույցում: Նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մեկին չի պարտադրում իր բարեկամությունը և ի վիճակի է ինքնուրույն դիմակայել իրեն հանդիպող բոլոր դժվարություններին ու բարդություններին։

«Կարելի է միայն կարեկցել հայ ժողովրդին: Մեզ մնում է միայն ուսերը թոթովել, ինչը, ըստ էության, վաղուց ենք արել քաղաքական տեսակետից, և ասել. «Ազատություն ազատներին, փրկվածներին դրախտ»։ Մենք ոչ մեկին չենք պարտադրում մեզ, մեր բարեկամությունը, մեր աջակցությունը կամ մեզ հետ որևէ հարաբերություն: Մենք ինչ-որ կերպ կդիմանանք այն բոլոր դժվարություններին, բարդություններին, փորձություններին ու մարտահրավերներին, որոնք մեզ բաժին են ընկնում»,– ասել է Բորոդայը։

Պատգամավորը, սակայն, կասկած է հայտնել, որ առանց Մոսկվայի աջակցության Երևանը կկարողանա հաղթահարել մարտահրավերները։ Նրա կարծիքով աշխարհի գլոբալ վերաբաժանման համատեքստում այդ փոքր երկրի ճակատագիրը մնում է հարցականի տակ։ «Հայաստանը կարո՞ղ է գլուխ հանել առանց Ռուսաստանի: Անձամբ ես այս հարցում էական կասկածներ ունեմ, բայց ինչ-որ բան կանխատեսելն անիմաստ է։ Աշխարհը գտնվում է մեծ վերաբաշխման վիճակում։ Թե ինչ կլինի փոքրիկ Հայաստանի հետ այն փոթորկի մեջ, որն այժմ մոլեգնում է Եվրասիական մայրցամաքում, ոչ ոք չգիտի»,–ամփոփել է Բորոդայը։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարումը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Ըստ խորհրդարանականի, Հայաստանի ղեկավարության նման որոշումը հեռացնում է երկիրը Ռուսաստանից և թուլացնում երկկողմ հարաբերությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular