ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հութիները հրթիռակոծել են ամերիկյան «Թրումեն» ավիակիրը, երբ այն անցնելիս է եղել Կարմիր ծովով:

Սարիան հայտնել է, որ վերջին հարձակումը երրորդն է վերջին 24 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հերքել էր ամերիկյան «Թրումեն» ավիակրի վրա որևէ հաջող հարձակում:

ԱՄՆ-ն շարունակում է ավիահարվածներ հասցնել Եմենի տարածքին՝ թիրախավորելով հութիներին։ Եմենի ապստամբական խմբավորումը, որը վերահսկում է մայրաքաղաք Սանան և Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող այլ շրջաններ, Գազայի պատերազմի սկզբից ի վեր հրթիռակոծում է Իսրայելին և Կարմիր ծովում Իսրայելին առնչվող նավերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular