ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես չեմ թաքցնում, որ փոքրիկ միջամտություններ եմ անում, շատ վատ կլիներ, որ ես ինձ չհետևեի». Ալլա Լևոնյան

ՖՈՏՈ

«Վերջերս նորից լսեցի՝ Ալլա Լևոնյանը վիրահատվել է, դեմքը փոխել է: Գալիս է մի տարիք, երբ դու ուզում ես պահպանել քո տեսքը և երևալ ավելի գեղեցիկ:  Կա՞ այդպիսի կին, որ դա չի ուզում:

Իմ ապրելակերպով, երգերով ու խոսքով ես միշտ բնականության օրինաչափության մեջ եմ եղել, բայց խնամված լինելը շատ կարևոր է:

Այն, որ ես փոքրիկ միջամտություններ անում եմ, ինչպես շատերը, դա անում եմ թարմությունը պահպանելու համար, բայց իրենց որակած վիրահատությունները չեն եղել:

Ժամանակի հետ փոխում ես հագուստդ, մազերիդ գույնը, թարթիչներդ կամ բոտոքս ես անում, դա նորմալ է, ես չեմ էլ թաքցնում, որ անում եմ և շատ վատ կլիներ, որ ես ինձ չհետևեի:

Բացի այդ, կանանց մի տեսակ կա, որ 30-ից հետո գնում է դեպի ծերացում, մյուս տեսակի մոտ հակառակն է լինում: Ես ինձ առաջ այդքան չէի հավանում:

Վերջին 4-5 տարում սկսել եմ անել այնպիսի միջամտութուններ, ինչպես բոլորն են անում, բայց աշխատում եմ, որ դա լինի չափի մեջ լինի, որովհետև ինչքան էլ տեսքդ կտրուկ փոխես, ներաշխարհդ չի փոխվի»,- «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է երգչուհի Ալլա Լևոնյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular