ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


GTB Holdings-ը՝ «Դեպի Դուբայ կրթական ուղևորության» էքսկլյուզիվ հովանավոր

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը Հայաստանի երաժշտական դպրոցների պատանի երաժիշտների և ուսուցիչների համար նախաձեռնել է կրթական ուղևորություն դեպի Դուբայ, որը կկայանա 2025թ.-ի ապրիլի 6-21-ը: Հայաստանի մասնակցությունը այս կրթական նախագծին իրականություն կդառնա GTB Holdings ընկերության աջակցությամբ՝ ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, որն իր կարևոր ներդրումն է բերում հայ երաժիշտների կրթության և զարգացման գործում:

Նոր հնարավորություններ երիտասարդ երաժիշտների համար

Ուղևորության ընթացքում հայ պատանի երաժիշտները հնարավորություն կունենան հանդիպելու  աշխարհահռչակ պրոֆեսորների հետ, մասնակցելու անհատական վարպետության դասերի և դասախոսությունների՝ դասական երաժշտության լավագույն մասնագետների կողմից:

Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում

Կրթական ուղևորությանը կմասնակցեն նաև Հայաստանի երաժշտական դպրոցների ուսուցիչներ, ովքեր ներկա կգտնվեն մասնագիտական զարգացման հատուկ դասընթացների՝ վերազինելով իրենց գիտելիքներն ու դասավանդման մեթոդները: Այս ծրագրի շրջանակում նրանք կստանան նոր ուսումնական մոտեցումներ և դասավանդման ժամանակակից գործիքներ, որոնք կօգնեն բարձրացնել երաժշտական կրթության որակը Հայաստանում:

Մշակութային հարստացում և նոր կապեր

Ուղևորության կարևորագույն բաղադրիչներից է նաև մասնակցությունը InClassica միջազգային երաժշտական փառատոնին, որի շրջանակում մասնակիցները ներկա կգտնվեն 16 դասական համերգի՝ համաշխարհային մակարդակի երաժիշտների և դիրիժորների մասնակցությամբ: Այս միջոցառումները մեծ փորձ կփոխանցեն մասնակիցներին՝ ստեղծելով նոր մշակութային կապեր միջազգային երաժշտական համայնքում:

Երաժշտական կրթության ամրապնդում 

GTB Holdings-ի աջակցությունը կարևոր քայլ է երիտասարդ երաժիշտների և ուսուցիչների համար՝ ապահովելով նրանց մասնագիտական աճը, միջազգային փորձը և ինքնադրսևորման նոր հնարավորությունները: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում GTB Holdings-ին՝ այս կարևոր նախաձեռնությանը կյանքի կոչելու և հայ երաժիշտներին աջակցելու համար:

Այսպիսի կրթական ծրագրերը ոչ միայն մեծացնում են մասնակիցների հմտությունները, այլև նպաստում են Հայաստանի երաժշտական ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ապագա սերունդների համար:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular