ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պռոշյան և Քասախ գյուղերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը, պահանջելով, որպեսզի Կառավարությունը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չեղյալ հայտարարի իր որոշումը, որով հազարավոր բնակիչների դարձրել է անարդարության զոհ: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 
 
«Արդար չի, ինչո՞ւ ենք ասում դարձել ենք անարդարութան զոհ, որովհետև նրա կայացրած որոշումը արդար չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ Դ. Խուդաթյանը որոշում է ստորագրել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը: 
Ըստ իրենց ներկայացրած տվյալների՝ երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն:

Այդ չակերտավոր բարեփոխումը մի շարք խնդիրներ է ստեղծելու Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների համար: 
Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել, երթուղին էլ աշխատում է գերծանրաբեռնված»:
 
Գյուղացիների հետ հանդիպում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular